Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում

Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում
27.11.2020 | 15:23

Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում՝ Aysor.am-ին ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Այս պահին որոշակի պլաններ ու պայմանավորվածություններ փոխվել են։ Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», - ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ իրեն ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։

Դիտվել է՝ 8570

Մեկնաբանություններ